Pastinfo.am-ը գրում է.
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ը կարող է սնանկ ճանաչվել: Համալիրի գործընկեր ռուսական «Ռեգիոն նատ սերվիս» ընկերությունն արդեն այս հայցով փորձել է դիմել ՀՀ դատարան:
Սակայն, ընկերության հայցը Հայաստանի դատարանները չեն ընդունել` այն միմյանց հասցեագրելով:
ՄՀՀ-ի փաստաբան Արմինե Հակոբյանի խոսքով՝ ռուսական ընկերությունը նախ դիմել է Կենտրոն վարչական շրջանի դատարան, սակայն այստեղ հայցը չեն ընդունել` պատճառաբանելով, որ այն պետք է ներկայացավի Գեղարքունիքի մարզի դատարան, քանի որ համալիրի իրավաբանական հասցեն այդ մարզում է գրանցված:
Իսկ Գեղարքունիքի մարզի դատարանից էլ հայցվորին հետ են ուղարկել Կենտրոն դատարան, քանի որ ՄՀՀ գրասենյակը Երևանի այս համայնքում է գտնվում:
Նյութի աղբյուր՝ http://www.pastinfo.am/hy/node/43259
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



