Tert.am-ը գրում է.
Եթե «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ֆինանսական խնդիրներ ունեն, ապա այն չպետք է լուծվի բնակչության և տնտեսվարող սուբյեկտների հաշվին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը: Վերջինս հիշեցրեց, որ երբ նախորդ տարվա հուլիսին ավելի քան 25%-ով թանկացավ էլեկտրաէներգիան, բացատրվեց գազի թանկացմամբ:
«Այս թանկացումը, որը իր նախաձեռնությամբ առաջարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, տեսնում ենք, որ սպասվում է 10%-ի թանկացում: Սա նշանակում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում մոտ 40%-ով թանկանում է էներգիան: Սա անընդունելի է, բայց փորձեմ բացատրություններ տալ: ՀԷՑ-ը այսօր գրեթե սնանկ է, նրա ակտիվները կազմում են շուրջ 250 մլն դոլարի չափ, իսկ պասիվները, այսինքն՝ պարտավորությունները, 240 մլն-ից ավելի»,- ասաց նա:
Միքայել Մելքումյանը բացատրեց, որ ՀԷՑ-ը սովորաբար պետք է ձեռք բերի ամենաէժան էլեկտրաէներգիան, այսինքն՝ ատոմակայանի արտադրանքը, դրանից հետ ՀԷԿ-երի արտադրանքը, վերջում միայն ՋԷԿ-ի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



