95-ամյա գերմանուհին պատմել է Հիտլերի համար կատարած աշխատանքի մասինLife.panorama.am-ը գրում է.

Բերլինի բնակչուհի 95-ամյա Մարգո Վոյլեկն իր տարեդարձին պատմել է Երկրորդ համաշախարհային պատերազմի տարիներին Ադոլֆ Հիտլերի համար իր կատարած աշխատանքի մասին: 

 
Մարգո Վոյլեկի ամուսինը ծառայում էր գերմանական բանակում, ամուսնու ծառայությամբ պայմանավորված` Մարգոն Բերլինից տեղափոխվում է Ռեստենբերգ քաղաք, որը ներկայումս Լեհաստանի Կենտշին քաղաքն է: Այստեղ Մարգոն անցնում է քաղաքացիական ծառայության, և նրան ևս 14 երիտասարդ կանանց հետ տեղափոխում են Ռեստնեբուրգում գտնվող Հիտլերի ամառանոցը: Տեղ հասնելուն պես Մարգոն պարզում է, որ իր և մյուս կանանց պարտականությունները կայանում են Հիտլերի սնունդը փորձելու մեջ, քանի որ ֆյուրերը վախենում էր թունավորումից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել