
Ժանգջիաջի անտառային ազգային պարկը յուրահատուկ վայր է, որը գտնվում է Չինաստանի Հունան նահանգում: 1982թ.-ին այն ճանաչվել է որպես Չինաստանի առաջին ազգային անտառային պարկ, որի տարածքն ընդհանուր առմամբ 4810 հեկտար է կազմում: 1992թ.-ից այն համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ:
Այգուն հատուկ են սյունաձև կազմավորումները, որոնք բազմաթիվ տարիների էրոզայի արդյունքն են: Այս բնապատկերները հատուկ են չինական բնությանը և դրանք կարելի է տեսնել պատկերված բազմաթիվ հին գեղանկարներում:
Ազգային զբոսայգու սյունաձև լեռներից մեկը` Ցզյանկունչժուն, պաշտոնապես վերանվանվել է «Ավատար հալելույա լեռ»՝ 2010թ.-ին այստեղ նկարահանված «Ավատար» ֆիլմի անունով:




















![]() |
![]() |
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել





