Մենք բոլորս էլ ցանկանում ենք կյանքում հաղթող լինել: Մենք բոլորս էլ ցանկանում ենք հաջողության հասնել: Այդ դեպքում ինչո՞ւ է, որ ոմանց մոտ դա ստացվում է, իսկ ոմանց մոտ՝ ոչ: Դա մեծապես կապված է մեր մտածելակերպի հետ. ինչի՞ վրա ենք մենք կենտրոնանում և ինչպե՞ս ենք ապրում ամեն պահը:

Ահա մի քանի միտք այն մասին, թե ինչու են հաղթողները հաղթում, իսկ պարտվողները՝ պարտվում:

Պարտվողները մեկ անգամ ձախողվում են ու հանձնվում: Հաղթողները ձախողվում են հազար անգամ և ի վերջո հաջողության հասնում:

Պարտվողները հաջողությունը տեսնում են վերջնագծում: Հաղթողները հաջողության փորձառությունն ապրում են իրենց անցած ճանապարհին:

Պարտվողներն աշխատում են փող վաստակելու համար: Հաղթողներն աշխատում են փոփոխություն անելու համար:

Պարտվողները առնում են: Հաղթողները կառուցում են:

Պարտվողները տեսնում են բաներ, որոնք չեն հասկանում, ու հուսահատվում են: Հաղթողները տեսնում են բաներ, որոնք չեն հասկանում, ու հետաքրքրասիրությամբ են լցվում:

Պարտվողները խոսում են: Հաղթողները հաղորդակցվում են:

Պարտվողները փորձում են մի կրակոցով նվաճել աշխարհը: Հաղթողները անընդհատ ավելացնում են իրենց փոքրիկ հաղթանակները:

Պարտվողները որոշակի ելքեր են ակնկալում: Հաղթողները իրենց պատրաստում են անսպասելիին:

Պարտվողները հարգանք են փնտրում: Հաղթողները հարգանքը վաստակում են:

Պարտվողները կենտրոնանում են խնդրի վրա: Հաղթողները խնդրի լուծումների վրա են կենտրոնանում:

Պարտվողները մտածում են հնարավոր տարբերակների մասին: Հաղթողները որոշումներ են կայացնում ու գործում:

Պարտվողներին վճարում են իրենց ժամանակի համար: Հաղթողներին վճարում են իրենց արդյունքների համար:

Պարտվողները թույլ են տալիս, որ ինչ-որ բան պատահի: Հաղթողներն իրենք են աշխատում, որ ինչ-որ բան պատահի:

Պարտվողները ցանկանում են բոլորից առաջ անցնել: Հաղթողներն օգնում են մյուսներին նույնպես առաջ անցնել:

Պարտվողները շփվում են պարտվողների հետ: Հաղթողները շփվում են իրենցից ավելի ուժեղ հաղթողների հետ:

Պարտվողները հետևում են հաջողության այն սահմանումներին, որոնք մյուսների կողմից են սահմանվել: Հաղթողներն իրենք են սահմանում իրենց հաջողությունը:

Պարտվողները փախչում են վախերից: Հաղթողները դեմ հանդիման են դուրս գալիս իրենց վախերին:

Պարտվողները իրենց ազատ ժամանակը վատնում են (հեռուստացույց են դիտում): Հաղթողները իրենց ազատ ժամանակն օգտագործում են (ինչ-որ նոր բան են սովորում կամ նոր փորձառություն ապրում):

Պարտվողները իրենց համար անծանոթ ինչ-որ բան որպես ռիսկ են դիտարկում: Հաղթողների համար ռիսկը ծանոթ ու հաստատուն է:

Պարտվողներն ապրում են անցյալում: Հաղթողները կյանքն ապրում են հիմա` հիմնվելով անցյալում սովորած կյանքի դասերի վրա:

Պատվողները իրենց որպես մասնագետ են պիտակում: Հաղթողները գիտակցում են, որ դեռ շատ բան ունեն սովորելու:

Պարտվողները չափազանց շատ են «վաճառում»:  Հաղթողները չափազանց շատ են «տալիս»:

Պարտվողները մռայլվում են: Հաղթողները ժպտում են:

Պարտվողները կարծում են, որ հաղթողները հաջողակ են: Հաղթողները գիտակցում են, որ որքան քրտնաջան աշխատեն, այնքան ավելի հաջողակ կլինեն:

Եթե ինչ-որ միտք բաց է թողնվել այս ցանկից` կիսվեք մեզ հետ ստորև թողնելով ձեր մեկնաբանությունը: Ի՞նչն է տարբերում հաղթողներին պարտվողներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել