Երազ էր...

Երեկ Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումն էր, բայց էս գերմանացիք իրանց հեչ ընկերոջ պես չպահեցին, ինչքան ուզին, երբ ուզին, խփեցին: Բա այդպես կարելի՞ է: Հիմա, որ դուք ձեր հավաքականով գաք Հայաստան, մենք այդպե՞ս կդիմավորենք, ամոթ: Հեչ ընկերություն անել չգիտեք, էէէ:

Զարուհի Փոստանյանը ֆլեթչերներից արդեն հարցազրույցներ է տալիս: «Քառյակի» գոյությունը համարում է զրոյական: Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց երեկ, որ Զարուհու խոսքերը իր համար երբեք դարակազմիկ չեն եղել: Հեսա Փոսըանջյանը կգա ու կսկսվի կռիվը: Էս մարդիկ լավից-վատից ստեղ քառյակ են սարքել, հիմա ինքը ամերիկաներից ուզում է քանդի: Էս ամերիկաները շատ քանդող դուրս եկան, հենա Ուկրաինան էլ քանդեցին:

Սամվել Ալեքսանյանը Իրաքի դեսպան. այս թեման դեռ շարունակվում է, ու մարդիկ լուրջ վերլուծում են: Հիմա չեմ հասկանում՝ խնդալո՞ւ է, որ Սամվել Ալեքսանյանը կարող է դեսպան դառնալ, թե այն մարդկանց վիճակն է լացելու, որ այս ամենը լուրջ վերլուծում են: Ախպեր, լավ ա, մեր Սամոյին թողեք մեզ, ինքը լրագրողների հետ ասում-խոսում ուրախանում է, գնա այնտեղ մենակ ի՞նչ անի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել