Ամեն ինչ հավկիթի` սպիտակուցի և դեղնուցի օգտակար ու վնասակար հատկությունների մասինAroxj.am-ը գրում է.

Կան մի քանի վիճելի հարցեր, որոնք երբեք չեն ունենա միանշանակ պատասխան:  Այդպիսի հարցերից մեկն էլ հավկիթի օգտակար կամ վնասակար լինելու հարցն է: Տարբեր մարդկանց մոտ կարծիքները տարբեր են, մասնագետները նույնպես տարակարծիք են:  Մի մասն ասում է, որ այն նույնքան վտանգավոր է, որքան  ծխախոտը, մյուսների կարծիքով հավկիթը պարունակում է որոշակի միկրոէլեմենտներ, որոնք այնուամենայնիվ անհրաժեշտ են մեր օրգանիզմին:

Aroxj.am-ը ներկայացնում է հավկիթի օգտակար և վնասակար հատկանիշները:

Դեղնուց

Դեղնուցի վնասակար բաղադրիչները երկուսն են՝ խոլեստերինը և ճարպերը:Սկզբում պետք է  հասկականք, թե ինչ չափաբաժնով խոլեստերին ենք ընդունում դեղնուց ուտելիս:  Խոլեստերինի մեծ քանակությունն իրականում կարող է վնասակար լինել օրգանիզմի համար: Այն յուրաքանչյուր օր մեր օրգանիզմին անհրաժեշտ է շատ փոքր քանակությամբ : Նորմայում օրվա ընթացքում սննդակարգում ներառված խոլեստերինի քանակը  կարող է լինել 300 մգ:  Դա համապատասխանում է հավկիթի երկու դեղնուցի մեջ պարունակովող խոլեստերինի քանակին: Պետք է չմոռանանք, որ խոլեստերինի որոշակի չափաբաժին կա նաև մյուս մթերքների մեջ:  Ընդ որում, սննդատեսակների մեջ այն պարունակվում է 50-100 մգ չափով, որը օրգանիզմին որևէ ձևով չի վնասի: Հավկիթի դեղնուցն իր մեջ պարունակում է է նաև որոշակի քանակությամբ ճարպեր, որոնց  կարիքը նույնպես  օրգանիզմն ունի: Միջին չափի դեղնուցն իր մեջ պարունակում է 5 գրամ ճարպ, որը մոտավորապես կազմում է օրվա ճարպերի ընդունման կանանց մոտ 5 %-ը, իսկ տղամարդկանց մոտ՝ 3 %: Հավկիթի դեղնուցն իրականում այդքան էլ  վնասակար չէ մեր օրգանիզմի համար, եթե այն ուտում ենք սահմանափակ քանակությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել