Tert.am-ը գրում է.
Tert.am-ի հետ զրույցում «Արաբո» ջոկատի նախկին հրամանատար Մանվել Եղիազարյանը, անդրադառնալով Նախիջևանի հետ սահմանագոտում հայ պայմանագրային զինծառայողների սպանությանը, ասում է, որ Նախիջևանի հատվածում անհանգիստ իրավիճակ ստեղծելը կարող է պայմանավորված լինել նրանով, որ Թուրքիայից, վարձկաններ են հայտնվել Նախիջևանում և ուզում են Նախիջևանի ժողովրդին, պաշտպանողական օղակներին ոգի տան ... «Որ եթե հանկարծ կռիվը սկսվի մենք ստիպված լինենք մեր պաշտպանությունը Նախիջևանում ուժեղացնենք, որ ավելորդ մարդիկ չպահենք Արցախի սահմանի ուղղությամբ, որպեսզի չկարողանանք օգնել Արցախում սկսվող գործողություններին»: Մանվել Եղիազարյանը առաջարկում է, որպեսզի հայ ժողովուրդը զգույշ ու զգոն լինի:
-Պարո՛ն Եղիազարյան, երեկ փաստորեն, կրակեցին նաև Արարատում՝ Նախիջևանից: Քանի որ նման դիվերսիոն-հարձակողական ակտերում մեծ է հոգեբանական գործոնի դերը, ուզում եմ հասկանալ՝ սա ի՞նչ նպատակ ունի: Որովհետև, եթե առաջ Տավուշի սահմանամերձ գյուղերի վրա էին կրակում, այնտեղի ժողովուրդը կարծես թե այս տարիներին հոգեբանորեն սովորել է: Հիմա արդեն Արարատն է, ըստ Ձեզ՝ սա ի՞նչ նպատակ է հետապնդում:
- Մենք ինչքան էլ փորձենք մեզ ջայլամի տեղ դնել՝ գլուխներս մտցնենք ավազի մեջ ու ասենք, որ մենք թշնամուն չենք տեսնում, մեզ պետք են սթափ գնահատականներ, մենք պետք է սթափ գնահատականներ տանք: Ես կարծում եմ՝ Նախիջևանի մասում անհանգիստ իրավիճակ ստեղծելը կարող է պայմանավորված լինել նրանով, որ Թուրքիայից, վարձկաններ կասեն, կամավորներ կասեն, չգիտեմ, հայտնել են Նախիջևանում և ուզում են Նախիջևանի ժողովրդին, պաշտպանողական օղակներին ոգի տան, ինչպես իրենք են ասում: Որովհետև Ղարաբաղում եթե հանկարծ կռիվը սկսվի, Նախիջևանն ինքնուրույն կարողանա պահպանել սահմանները: Սա առաջին տարբերակ, իսկ երկրորդ. կարծում եմ, որ ինչ կատարվում է Հայաստանում, մեր բարոյահոգեբանական վիճակը, ժողովրդի մտածելակերպը՝ Արցախի մասով, լավ գիտեն ազերիներն էլ, թուրքերն էլ, քանի որ վխտում են Հայաստանում և ամեն ինչից տեղյակ են: Նրանք աշխատում են օրնիբուն, ես կարծում եմ՝ նրանք ուզում են զորքը կիսել, այնպես անել, որ մենք ստիպված լինենք մեր պաշտպանությունը Նախիջևանում ուժեղացնենք, որ ավելորդ մարդիկ չպահենք Արցախի սահմանի ուղղությամբ, որպեսզի չկարողանանք օգնել Արցախում սկսվող գործողություններին: Աստված մի արասցե, ես այդպես եմ մտածում: Իսկ իրենք ամեն կողմից կրակում են հայ ժողովրդի վրա, որ ասեն՝ դուք ապագա չունեք Հայաստանում, չորս կողմից դուք կրակի տակ եք: Որ ժողովրդի ոգին կոտրեն, արագ-արագ սկսեն հայաթափել Հայաստանը: Այսպիսի բաներ կարող են տեղի ունենալ: Այնպես որ, Աստված մի արասցե, եթե հանկարծ Ղարաբաղում մարտական գործողություններ սկսեն, իրենք Նախիջևանից փակեն մեր միակ՝ Երասխավան ճանապարհը (սա միակ ճանապարհը չէ – Tert.am):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



