14392031in.am-ը գրում է.

NASA-ն հաջողությամբ փորձարկել է տվյալների փոխանցման լազերային համակարգը, որի օգնությամբ Միջազգային տիեզերակայանից մի քանի անգամ Երկիր է ուղարկվել փորձնական տեսաֆայլ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ վկայակոչելով ՆԱՍԱ-ի մամլո ծառայությանը:

Այս տեխնոլոգիան ՆԱՍԱ-ին թույլ կտա, մասնավորապես, կապ հաստատել տիեզերանավերի միջև: Մասնագետների խոսքով՝ լազերային ճառագայթի միջոցով տեղեկատվության փոխանցման արագությունը կարող է հազար անգամ գերազանցել ռադիոալիքների միջոցով տվյալների փոխանցմանը:

Ամբողջ փորձը տևել է 148 վայրկյան: Այդ ընթացքում մի քանի տեսագրություններ են ուղարկվել, որոնցից յուրաքանչյուրի ուղարկումը տևել է 3.5 վայրկյան:

Տեղեկությունների փոխանցման առավելագույն արագությունը վայրկյանում կազմել է 50 մեգաբայթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել