Shamshyan.com-ը գրում է.
Կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցու փողոցում, Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի տան հարևանությամբ հնչել են կրակոցներ: Այս պահին նշված վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ՝ Երևանի ոստիկանապետի տեղակալ Արթուր Մեհրաբյանի, Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Ուլնեցու փողոցի 72 շենքի բակում ոստիկանության օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է մի քանի «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ, այդ թվում՝ «պապայի բալաների» սիրած «Պորշ Կայեն», «Մերսեդես», «Լեքսուս» և մի քանի այլ մակնիշի մեքենաներ: Հայտնաբերվել է նաև հրազենից արձակված կրակված 3 պարկուճ և 1 գնդակ: Այս պահին օպերատիվ քննչական խմբերը բաժանվել են մի քանի մասի, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, կրակոցներ արձակած անձին, կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հաշվի առնելով դեպքի վտանգավորությունը՝ ժամանել է նաև վարչական շրջանի դատախազ Հայկ Ասլանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



