Վերջին օրերին համացանցում ակտիվորեն քննարկվում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին Իրաքում ՀՀ դեսպան նշանակելու մասին շրջանառվող լուրերը: Ըստ խոսակցությունների՝ Սամվել Ալեքսանյանը, ով Իրաք է արտահանում մեծ քանակությամբ կեղծ վիսկիներ, հիմա էլ պատրաստվում է Իրաքում անցնել դիվանագիտական աշխատանքի, որպեսզի ձեռքի հետ էլ բիզնեսն առաջ տանի: 

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն Սամվել Ալեքսանյանն իրեն  հատուկ ոճով ասել է, որ ինքը շատ գոհ է իր պատգամավորական աշխատանքից, ու դեսպան գնալու հավես չունի, վերջում էլ հավելելով. «Քուրիկ ջան, մի անգամ էլ գրի, որ ես բիզնես չունեմ, բիզնեսով չեմ զբաղվում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել