Գրիշա Բաղիյան. Պարզում ենք բրուցելոզ հիվանդության տարածվածության պատճառներըPanorama.am-ը գրում է.

Ամեն օր բրուցելոզի պատճառով մորթված կովերի թիվն ավելանում է: Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալներով, 80 մարդու մոտ ախտորոշվել է բրուցելոզ:

Ո՞ւմ մեղքով է հանրապետության մի քանի մարզերում մոլեգնում հիվանդությունը, ովքե՞ր են թերացել, սպանդի ենթարկված կենդանիների համար գյուղացիները ստանալո՞ւ են փոխհատուցում, թե՞ ոչ: Այս հարցերը Panorama.am-ը հասցեագրել է գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանին:

-Պարոն, Բաղիյան, ինչքա՞ն գումար է հատկացվել պետական բյուջեից անցած և այս տարի՝ խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում պատվաստումներ և ախտորոշումներ իրականացնելու համար:

-«ՀՀ գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում խոշոր եղջերավոր կենդանիների նկատմամբ ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումների իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից 2013 և 2014 թվականների համար հատկացվել է 479 000.0 հազար դրամ:

-Ի՞նչ հաճախականությամբ ու ի՞նչ հիվանդությունների դեմ են պատվաստվում խոշոր եղջերավոր անասունները:

-Խոշոր եղջերավոր կենդանիների նկատմամբ իրականացվում են հետևյալ միջոցառումները` Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության նկատմամբ պատվաստումը իրականացվում է տարեկան 2 անգամ` 6 ամիս ընդմիջումով, գործող հրահանգի համաձայն:

Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների սիբիրախտ հիվանդության նկատմամբ պատվաստումը իրականացվում է տարեկան մեկ անգամ համաձայն գործող հրահանգի:
Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների խշխշան պալար հիվանդության նկատմամբ պատվաստումն իրականացվում է համաձայն գործող հրահանգի` տարեկան երկու անգամ, 6 ամիս ընդմիջումով:
Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիները պաստերելոզ հիվանդության նկատմամբ պատվաստման են ենթարկվում տարեկան մեկ անգամ համաձայն հրահանգի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել