Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված .
«Ինձ մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնց պատասխանը չգիտեմ: Բնականաբար, մենք հաջորդ շաբաթվա ընթացքում այդ հարցերի պատասխանը կփորձենք ստանալ: Բայց այժմ պարզապես գրի առնենք, որ չմոռանանք:
Եվրասիական միություն մենք կմտնենք, ասում են, այս ամսվա ընթացքում: Իսկ Մաքսայի՛ն միություն: Դրանից հետո՞: Թե՞ Եվրասիական միությանն անդամակցելն արդեն մեխանիկորեն նշանակում է դառնալ Մաքսային միության անդամ, և վերջինիս շուրջ բանակցելու այլևս կարիք չկա՞:
Ի դեպ, ի՞նչ եղան այն 800 ապրանքատեսակները, որոնց շուրջ նախորդ կառավարությունը բանակցում էր` դրանք «մաքսային բացառությունների» շարքում դնելու համար: Նազարբաևը իր սեփակա՞ն խաղն է խաղում, թուրանական աշխարհի՞, թե՞ Պուտինի...
Արցախը անկա՞խ պետություն է, թե՞ Հայաստանի անբաժանելի մաս:
Բազմիցս կրկնվող հարց, ինչո՞ւ գազը, որը սահմանին ստացվում Է 189 դոլարով, մեզ՝ սպառողներիս վրա նստում է 380 դոլար: Հնարավո՞ր է, որ «Գազպրոմ-Արմենիան» չափից դուրս ճոխ է ապրում»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։