1in.am-ը գրում է.
Նորմանդիայում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ դաշնակիցների վայրէջքի 70-ամյակի տոնակատարությունների ավարտին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել լողափերը, որտեղ տեղի է ունեցել դեսանտային օպերացիան, հայտարարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ: Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ն իր հերթին վստահություն է հայտնել, որ դաշնակիցների զորքերի սխրանքը կհիշվի նույնիսկ 700 տարի անց: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Տոնակատարությունների վերջին արարողությունը եղել է ընդունելությունը Ելիսեյան պալատում՝ պետությունների 19 ղեկավարների մասնակցությամբ:
Օլանդն ընդգծել է, որ ապագա սերունդը պետք է հնարավորություն ունենա կապ հաստատելու այն վայրի հետ, որտեղ ծավալվել է մարտը «մարդկության ապագայի համար»:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1320362.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել