«Դեկտեմբերի 23-ի ԱԺ արտահերթ նիստում հայ-ռուսական համաձայնագրերը վավերացնելու մասին որոշումների քվեարկության ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) պատգամավորին անվայել վարքագիծ էր դրսևորել լրագրողների նկատմամբ և անվայել արտահայտություններ թույլ տվել: Այս կապակցությամբ լրագրողները դիմել էին Աժ էթիկայի հանձնաժողով՝ քննելու պատգամավորի վարքը:
Էթիկայի հանձնաժողովը մի քանի նիստերի ընթացքում վերջապես կարողացավ որոշում կայացնել: «Լրագրողներն ընդդեմ Առաքել Մովսիսյանի» գործում հանձնաժողովի որոշումը եղավ հօգուտ լրագրողների: Այսինքն՝ հանձնաժողովը «դատապարտեց» Առաքել Մովսիսյանին՝ հայտարարելով, որ նա խախտել է էթիկայի կանոնները: Բայց Շմայսը նույն օրը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «փոշմանելու չունի»: Այդ դեպքում ո՞րն է էթիկայի հանձնաժողովի իմաստը և գործառույթը, եթե պատգամավորները, այսպես ասած, «թքած ունեն» այդ հանձնաժողովի որոշման վրա:
Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում նախ չհամաձայնեց ձևակերպմանը, թե Առաքել Մովսիսյանը «թքած է ունեցել» իրենց որոշման վրա, ապա փորձեց այս հարցում մեղադրել լրագրողներին, ովքեր, ըստ իրեն, վիրավորել են ամբողջ Ազգային ժողովին ու նաև Առաքել Մովսիսյանին, այնուհետև նկատեց, որ գուցե պատգամավորի հակադարձումը լրագրողների այդ արարքին, այդ ակցիային այդպես է արտահայտել, ինչի համար նա ասել է, որ չի զղջում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։