1in.am-ը գրում է.
Ամերիկացի դերասանուհի Քրիստեն Դանստը նկարահանվել է ֆրանսիական Madame Figaro ամսագրի համար, գրում է Viva.ua-ը:
32-ամյա գեղեցկուհին փայլերես ամսագրի շապիկին հայտնվել է մերկ կրծքով՝ ցուցադրելով իր սեքսուալությունը: Madame Figaro-ի հետ հարցազրույցի գլխավոր թեման դարձել է կինոստուդիան. Քրիստենը քննադատել է երիտասարդ դերասանուհիներին՝ խոստովանելով, որ նրանցից շատերն իր մոտ հարգանք չեն առաջացնում:
«Ես գժվում եմ այնպիսի դերասանուհիների համար, ինչպիսիք են Շարլոտա Ռեմփլինգը և Ջուլիանա Մուրը,- ասում է Քրիստենը,- Այս կանայք միշտ ինքնավստահ են, չեն փորձում ինչ որ մեկին ինչ որ բան ապացուցել: Այսպիսի որակ երիտասարդ դերասանուհիների մոտ հազվադեպ կարելի է հանդիպել: Կինոյի ժամանակակից աշխարհում քիչ կան նրանց նման բարձրակարդ պրոֆեսիոնալներ»:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1320321.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել