Esem.am-ը գրում է.

Երգիչ Արամեն երեկ լսարանին է ներկայացրել իր նոր` «Քեզ չեմ թողնելու» երգը, իսկ այսօր ESem.am-ի հետ զրույցում ասել է, որ մինչև սեպտեմբեր պատրաստ կլինի իր ռուսալեզու ձայնասկավառակը, որի մասին մարտին առաջինը ESem.am-ին էր հայտնել :)

ESem.am-ի ընթերցողները տեղյակ են, որ Արամեն, Լիլիթ Հովհաննիսյանը, Միհրան Ծառուկյանը և Մարտին Մկրտչյանը համերգներ են ունեցել Սիբիրի 6 քաղաքներում:  Երգիչն օրերս է վերադարձել Հայաստան և ESem.am-ին պատմել է, որ Սիբիրում կայացած համերգները հրաշալի են անցել: «Առաջին անգամ էինք այդ շրջանում: Ամեն համերգից հետո մեծ շնորհակալություններ էին գալիս դեպի մեզ: Ուրախ, գեղեցիկ երեկոներ ենք անցկացրել մեր հանդիսատեսի հետ,- ասաց երգիչը` հավելելով, որ մինչև հիմա բազմաթիվ նամակներ է ստանում,- հարյուրավոր մարդիկ գրում են, որ շատ շնորհակալ են»:

 

Երգչի խոսքով` համերգից հետո ժամ-ժամուկես  նկարվել են հանդիսատեսի հետ: «Ինչ վերաբերում է  Վլադիվոստոկում տեղի ունեցած համերգի վերաբերյալ բարձրացած աղմուկին, այն կայացել է ոչ թե մայիսի 31-ին, այլ հունիսի 3-ին: Համերգից հետո եկեղեցի գնալու հրավեր չի եղել: Սակայն մենք մեր ցանկությամբ գնացել ենք եկեղեցի: Քանի որ արդեն կեսգիշերին մոտ էր, այն փակ էր, բակից տեսանք եկեղեցին, հետո գնացինք հյուրանոց»,- նշեց երգիչը` անդրադառնալով նաև ինքնաթիռում մարդկանց արհամարհելու, նրանցից խուսափելու մասին խոսակցություններին: «Մենք շատ ջերմ շփվում էինք մեր կողքին նստած անձանց հետ: Եթե ցանկանայինք խուսափել հասարակությունից, չէինք ընտրի ինքնաթիռի ընդհանուր սրահը: Դա եղել է մեր ընտրությունը»,- հավելեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել