Armsport.am-ը գրում է.

90: ՎԵՐՋ: Հայաստանի ազգային հավաքականը 6-1 հաշվով մրցակցի հարկի տակ պարտվեց Գերմանիային:

89՛ ԳՈԼ: Մեր տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթից հետո գնդակը հայտնվեղ Գյոտցեի մոտ, իսկ վերջինս ուժգին հարվածով խոցեց դարպասը՝ 6-1:

86՛ Ղազարյանի աջ ոտքի ուժգին հարվածից հետո Վայդելֆելերը դարպասաձողի օգնությամբ գնդակը հանեց անկյունային:

 

82՛ ԳՈԼ: Պոդոլսկին գնդակը Հարոյանի ոտքերի արանքով փոխանցեց Գյոտցեին, իսկ վերջինս սահընկումով գնդակը Բերեզովսկու ոտքերի արանքով ուղարկեց դարպասը՝ 5-1՚

82՛ Կրոսը կանոնների խախտման գնով կասեցրեց Մխիթարյանի առաջխաղացումը:

80՛ Հայաստանը փակվել է սեփական կիսադաշտում, Գերմանիան գրոհում է:

 

77՛ Մանչուրայանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Թումասյանը:

76՛ ԳՈԼ: Պոդոլսկին ձախ եզրից գնդակը կախեց տուգանային հրապարակ, իսկ Կլոզեն գլխի հարվածով գրավեց Բերեզովսկու դարպասը՝ 4-1:

75՛ Փոփոխություններ: Հովսեփյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Սարկիսովը, իսկ Շյուրլեի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Գյոտցեն:

73՛ ԳՈԼ: Շվայնտայգերի փայլուն փոխանցումից հետո Հյովեդեսը խփեց թիմի երրորդ գոլը՝ 3-1

 

72՛ ԳՈԼ: Հարոյանը հսկողությունից դուրս էր թողել Պոդոլսկուն, իսկ վերջինս ձախ ոտքի հարվածով առաջ մղեց թիմին՝ 2-1:

69՛ ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: Մխիթարյանը հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Հենրիխը հարվածեց աջ անկյունը, իսկ իր ակումբային խաղընկեր Վայդենֆելերը ցատկեց հակառակ անկյունը:

68՛ Ղազարյանը ձախ եզրից ճեղքեց մրցակցի տուգանային հրապարակը, իսկ Գրոսկրոյցը խախատեց կանոնները. նշանակվեց 11 մետրանոց հարված: Գնդակին մոտեցել է Մխիթարյանը:

66՛ Միանգամից երկու փոփոխություն Գերմանիայի կազմում. Բոատենգի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Գրոսկրոյցը, Մյուլերի փոխարեն՝ Կլոզեն:

65՛ Օզիլը մոտեցավ մեր տուգանայաին հրապարակին եւ 11 մետրանոցի նշակետից փորձեց գրավել դարպասի ձախ անկյունը. գնդակը անդրադարձավ ուղղահայաց դարպասաձողից:

64՛ Ձախ եզրաից կատարած անցումից հետո Ղազարյանը գնդակը փոխանցեց Մխիթարյանին, վերջինս կենտրոնից գնդակն ուղարկեց աջ եզրում գտնվող Մանուչարյին, իսկ Էդգարը բարձր հարվածեց:

63՛ Բոատենգը հեռու տարածությունից թնդանոթային հարվածով փորձեց գրավել դարպասը. հարվածը բարձր էր:

60՛ Խաղայի դրվագում Հեվսեփյանը պայքարի մեջ մտավ Պոդոլսկու հետ: Առաջին հայացքից թվաց, թե վերջինս վնասվածք է ստացել, սակայն ամեն ինչ կարգին է երկու ֆուտբոլիստների մոտ:

59՛ Խեդիրայի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Բաստիան Շվայնտայգերը:

58՛ Խեդիրան հեռու տարածությունից ուժգին հարված կատարեց. Բերեզովսկին որսաց գնդակը:

57՛ Կրակագծում կրկին Անդրե Շյուրլեն էր, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս իրավիճակ:

55՛ Տուգանային հարվածի իրացումից հետո մրցակցի պաշտպանները հեռացրին գնդակը:

54՛ Թոնի Կրոսը խախտեց կանոնները Հենրիխ Մխիթարյանի դեմ պայքարում. նշանակվել է տուգանային հարված:

 

51՛ ԳՈԼ: Ձախ եզրից Լուկաս Պոդոլսկին փոխանցում կատարեց դեպի տուգանային հրապարակ, իսկ Անրդե Շյուրկեն բացեց հանդիպման հաշիվը:

48՛ Գերմանիան իրար հաջորդող գրոհներ է անկացնում եւ տիրում է գնդակին:

46՝ Ֆիլիպ Լամի փոխարեն խաղադաշտ է դուրս գալիս Մեսութ Օզիլը:

46՛ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը:

45+1` Մրցավարն ազդարարում է առաջին խաղակեսի ավարտը:

45՝ Ռոյսը բժիշկների օգնության, կաղալով լքում է խաղադաշտը, նրան փոխարինում է Լուկաս Պոդոլսկին:

43՝ Արթուր Եդիգարյանի հետ պայքարում վնասվածք է ստացել Մարկո Ռոյսը:

41՝ Շյուրլեն մեն-մենակ մնաց Բերեզովսկու դիմաց, բայց եզրային մրցավարը արձանագրեց խաղից դուրս վիճակ:

40՝ Ամեն ինչ նորմալ է. Ղազարյանը վերադառնում է խաղադաշտ:

39՝ Կարծես թե, Գեւորգ Ղազարյանը վնասվածք է ստացել: Բժիշները օգնություն են ցույց տալիս նրան: 

36` Բոատենգը աջ եզրից փորձեց ճեղքել պաշտպանությունը, սուր անկյունից հարված կատարեց. Բերեզովսկին տեղում էր:

34՝ Շյուրլեն կրկին նպաստավոր դիրքում էր հայտնվել, սակայն նրա հարվածը չստացվեց:

31՝ Անկյունային խաղարկումից հետո Բոատենգի գլխով կատարած հարվածը շեղ ստացվեց:

29՝ Ի տարբերություն նախորդ երկու ընկերական խաղերի, Հայաստանի հավաքականի պաշտպանությունը հստակ է գործում  անկյունայինների խաղարկումների ժամանակ:

22՝ Տոնի Կրոսը հեռահար հարվածով փորձեց գրավել դարպասը. հարվածը բարձր ստացվեց:

21՝ Մանուչարյանի եւ Մովսիսյանի համագործակցության արդյունքում քիչ էր մնացել վերջինս հայտնվեր նպաստավոր դիրքում:

19՝ Հայաստանի հավաքականը լիովին փակվել է սեփական կիսադաշտում եւ հակագրոհի հարմար հնարավորություն է փնտրում:

13՝ Հանդիպման առայժմ ամենավտանգավոր պահը ստեղծվեց. ձախ եզրից Թոմաս Մյուլերի սուր փոխանցումից հետո Մարկո Ռոյսը կրակագծում հայտնվեց. նրա հարվածից հետո գնդակը դատարկ դարպասից հանեց Հրայր Մկոյանը:

10՝ Անդրե Շյուրլեն, խորքից փոխանցում ստանալով, ներխուժեց տուգանային հրապարակ. եզրային մրցավարը խաղից դուրս արձանագրեց:

9՝ Անչափ վտանգավոր էր Հայաստանի հավաքականի տուգանային հրապարակում, Ֆիլիպ Լամի փոխանցումից հետո Անդրե Շյուրլեն մի փոքր շեղ հարվածեց դարպասին:

6՝ Թոմաս Մյուլերը վտանգավոր դիրքում էր հայտնվել, բայց Հարոյանի հետ պայքարում կորցրեց գնդակը:

2` Հայաստանի հավաքականը վտանգավոր գրոհ կազմակերպեց աջ եզրով, սակայն Մովսիսյանի հարվածը չստացեց: Գերմանիայի հավաքականը փորձում է հեռահար հարվածներ կատարել, մինչ այժմ բոլոր փորձերը անհաջող են:

1` Հանդիպումը մեկնարկեց:

Հնչում են երկու երկրների ազգային օրհներգները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել