9973738751in.am-ը գրում է.

Ուրբաթ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում առաջին անգամ քաղաքապետարանի ծառայողների համընդհանուր գործադուլ է տեղի ունեցել: Նման կերպ աշխատակիցները որոշել են բողոքել իրենց աշխատավարձերը կրճատելու և տնտեսական իրավունքները սահմանափակելու քաղաքապետարանի որոշման դեմ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:

Իտալիայի բոլոր հիմնական ոլորտների արհմիությունների կոչով, կեսօրին մոտԿաթոլիկ բլրի վրա`քաղաքապետարանի շենքի առջև և դրան հարակից փողոցներում ու հրապարակներում, ավելի քան 10 հազար մարդ էր հավաքվել: Գլխավոր շարասյունը պաստառ էր բարձրացրել` «Աշխատավարձ, իրավունք, արժանապատվություն` քաղաքացիներին ծառայություններ ապահովելու համար»:

Նշենք, որ ուրբաթ օրը Հռոմում փակվել են բոլոր պետական հաստատությունները: Դրա հետևանքով Հավերժական քաղաքի ճանապարհատրանսպորտային դրությունը կաթվածահար էր եղել:

Երբ Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոն հեծանվով իր գրասենյակ է եկել, վերջինիս ենթակա աշխատակիցները սուլել և բղավել են. «Շնորհակալություն, Մարինո: Քո շնորհիվ առաջին անգամ Հռոմի պատմության մեջ մենք համընդհանուր գործադուլ ենք անցկացնում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել