Life.panorama.am-ը գրում է.
Այսօր երգչուհի Սուսաննա Պետրոսյանը տոնում է իր ծննդյան 25-ամյակը, նման կարևոր օրերը նա, սովորաբար, անցկացնում է տանը՝ մտերմիկ միջավայրում: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց ինքը՝ Սուսաննան:
«Առաջինն ինձ շնորհավորել է շատ հարազատ մի մարդ, չեմ ուզենա նրա անունը նշել, իսկ, առհասարակ, օրվա ընթացքում բազում շնորհավորանքներ եմ ստացել, որոնք շատ անկեղծ էին»,-մեզ հետ զրույցում ասաց երգչուհին:
Նրա խոսքով՝ ինքն այսօր ծննդյան տոնը կնշի հարազատների հետ, իսկ մեկ ուրիշ օր, արդեն, ընկերական շրջապատում: «Այնքան լավ ընկերներ ունեմ. նրանց մաղթանքների շնորհիվ օրս ջերմացավ»,-իր ուրախությունը հայտնեց Սուսաննան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել