«Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզաբազան արդեն մի քանի օր է, ինչ զարդարում են մարզերից եկած երեխաների հաճելի ներկայությամբ: Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական համագործակցությունը Կոկա-Կոլա ընկերության հետ,բերեց «ՀՖՖ-Կոկա-Կոլա գավաթ 2014»-ի մրցաշարի կայացմանը: Այս անգամ թիմերը կազմվել էին մարզերից: Որոշեցի գնալ և դիտել այդ խաղերը: Չեք պատկերացնի ինչ հաճելի էր տեսնել այն, որ երեխաներին ոչ միայն ուղորդում էին մարզիչները, այլ նաև ակտիվ քննադատում էին ծնողները..ճճճ : Խաղերը հնարավորություն տվեցին երեխաներին կտրվել փողոցից, և պարզապես լավ ժամանակ անցկացնել: Հատկապես կառաձնացնեմ Գյումրիի թիմը և նրանց ակտիվ երկրպագուներին: Այնպիսի տպավորություն էր, կարծես գտնվում ես Մարականա մարզադաշտում, և ներկա ես Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչին: Ցավոք ակտիվ երկրապագուներ ունեցող փոքրիկ գյումրեցիները չանցան, բայց թողեցին հաճելի տպավորություն: Հատկապես հավանեցի այս մրցաշարի ձևաչափը: Ամեն թիմի հիմնական կազմում պարտադիր պետք է երկու աղջիկ լինեին: Բնականաբար աղջիկները տղաների հետ հակամարտությունում զիջում էին, բայց իրանցից ոչ պակաս էին պայքարում: Ի դեմ եզրափակիչը էս շաբաթ օրնա լինելու: Երևի ժամը տասներկուսին: Խորհուրդ եմ տալիս գնալ նայել: Եզրափակիչը թեժա լինելու....ճճճ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել