Ուշագրավ բացահայտում. Քիմիական գործարանը նոր սեփականատեր է ունենալուArmnewsTV.am-ը գրում է.

Վանաձորի քիմգործարանի աշխատակիցների ամենամարդաշատ ցույցն է վերջին ամիսների ընթացքում: Հարկադիր պարապուրդում գտնվող և մի քանի ամիս աշխատվարձ չստացած մոտ 40 աշխատակիցներ մեկ ժամ պատասխանի էի սպասում: Տնօրինիությունը խոստացել է` աշխատավարձ կլինի հունիսի 9-ին կամ 10-ին: Հստակեցված չէր աշխատավարձի չափը: Գործարանի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սնիգիրյովը Արմնյուզի հետ զրոյցում տեղեկացրեց, որ շուտով գործարանը նոր սեփականատեր կունենա, վաճառքի պայմանագիրն են վերջնական տեսքի բերում: Ալեքսանդր Սնիգիրյովը նոր սեփականատիրոջ անունը գաղտնի է պահում, չի հստակեցնում նաև վաճառքի պայմանները: Առայժմ կանխատեսում է անում, թե ինչ փոփոխություններ կլինեն գործարանում: Նրա կարծիքով` սեփականատիրոջ փոփոխությունից կարճ ժամանակ անց կսկի աշխատել գործարանի ամենամեծ արտադրամասը: Ամոնիակի արտադրամասի վերաշահագործման դեպքում 300 աշխատակից դուրս կգա հարկադիր պարապուրդից: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել