Emporium.am-ը գրում է.
Հիրոտոշի Իտոյի արտասովոր քարե քանդակներն առաջին հայացքից իրոք շփոթեցնող են:
Նրա հմուտ ձեռքերում հասարակ քարերը վերածվում են տարօրինակ և հումորային երևույթների, որոնք Ձեզ կստիպեն մի քանի անգամ զննել դրանք: Ամեն ինչ սկսվեց այն օրից, երբ Իտոն տան հարևանությամբ գտավ քարեր, որոնց հետ էլ սկսեց աշխատել: Չնայած մեզնից շատերը քարը համարում են սառը և պինդ նյութ, Իտոն իր աշխատանքներով հակառակն է ապացուցում:
«Չնայած, որ աշխատում եմ տարատեսակ քարերի հետ, աշխատանքիս մեծ մասը կապված է քարի հիմնական չափերի օպտիմալացման հետ»,- ասում է Իտոն:
Նա ձեռքի մեկ հպումով կարողանում է կյանք և արժեք տալ այդ քարերին: Աշխատանքի ընթացքում նա սովորաբար որևէ ատրիբուտ է ավելացնում քարին, որը վերջնական տեսք է հաղորդում քանդակին:
Տեսե ՛ք, թե որքան իրական տեսք ունեն այս քանդակները.