ArmnewsTV.am-ը գրում է.
196-րդ դպրոցի բակում ոչինչ չի հուշում, որ այստեղ քիչ առաջ անկառավարելի աղմուկ էր: Ներսում քննություն հանձնող երեխաներն են, դրսում հուզված ծնողները: Հայոց լեզվի և հայ գրականության քննաթերթիկները բացվել էին առավոտյանն 9 անց կես, մոտ մեկ ու կես ժամ էլ չանցած` 196-րդ դպրոցի քննական անդորրը խախտել էր չնախատեսված հոսանքազրկումը:
Քննություն հանձնող երեխաների ծնողների վրդովմունքն անկառավարելի: Ըստ օրենքի` քննությունն ավարտած երեխաները պետք է իրենց քննաթերթիկի պատճենով դուրս գան քննասենյակից: Չկա հոսանք` չկա նաև պատճենահանման սարք: Առանց պատճենաթերթիկի մնալու փաստն է անհանգստացրել է ծնողներին: Մտավախություն են ունեցել, թե քննական արդյունքների վրա միջադեպը կարող է ազդել:
Հոսանքազրկման պահին քննական հանձնաժողովը որոշում է կայացրել արգելել ելքն ու մուտքը քննական կենտրոնում: Իրենց հարցաթերթիկները լրացրած երեխաներն էլ պետք է սպասեին այնքան, մինչև հոսանքի մատակարումը դպրոցում վերականգնվեր կամ հարցին որևէ լուծում գտնվեր: Նախնական տվյալներով` հոսանքազրկման պատճառը թաղամասում բարձր լարման պատճառն է եղել: Հանձնաժողովի անդամներին հայտնել են, որ վթարի հետևանքների վերացումը 4 ժամ կտևի, որոշել են հանդիպել ծնողներին ու հարցին միասնական լուծում գտնել:
20 րոպե տևած իրարանցումը մոռացված է, հարցաթերթիկները հավաքված են: 196-րդ դպրոցում հայոց լեզվի և գրականության միասնական քննություն հանձնած 250 դիմորդներն ու նրանց ծնողներն այժմ մտածում են ոչ թե հոսանքազրկման պատճառների, այլ գնահատականների մասին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



