Ֆեյսբուքյան սիրելի ընկերներ, 31 մայիսին գրածս հոդվածը բավականին իրարանցում է առաջացրել ընթերցողների շրջանակում: Խորապես ցավում և ափսոսանք եմ ապրում դրա համար: Որոշ պարագաներում, երբ զգացմունքայնությունը իշխող է լինում տրամաբանության վրա, շարադրանքիդ արտահայտությունները երբեմն ունենում են սպրդումներ. ավելի ուշ ես անդրադառնում, որ հոգևորականի համար դրանք կարող են ոչ հարիր և անպատշաճ նկատվել: Սողոմոն իմաստունն ասում էր. «Ով է այն մարդը, որ ապրում է և սխալներ չի գործում»: Ահա այսօր այս գիտակցությունն է ստիպում տկարիս ներողություն հայցել իմ այն ընկերներից, որոնց վիրավորել են շարադրածս արտահայտությունները:
Մնամ միշտ ձեր հավատարիմ բարեկամ և Հայոց ազգային արժեքների պաշտպան:
Կոմիտաս վարդապետ Հովնանյանի նախորդ գրառումները կարող եք կարդալ այստեղ և այստեղ