Լինել Վատիկանում Հայաստանի դեսպանատանը, նշանակում է լինել հայկական հողի վրա. Արամ Ա. (լուսանկարներ)Panorama.am-ը գրում է.

Շարունակելով իր պաշտոնական այցելությունը Վատիկան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս հանդիպումներ է ունեցել պետական քարտուղար կարդինալ Բարոլինիի հետ։ Հանդիպման ժամանակ Վեհափառ Հայրապետը խոսել է Միջին Արևելքի ներկայիս վիճակի ինչպես նաև քրիստոնյա համայնքների դիմագրաված մարտահրավերների մասին, տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոսարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Ըստ աղբյուրի, Վեհափառը անդրադարձել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին և հայ ժողովրդի պահանջատիրական պայքարին ու գնահատել Վատիկանի ցուցաբերած աջակցությունը: Բարոլին կարդինալը կիսել է Վեհափառ Հայրապետի մտահոգությունը հատկապես Միջին Արևելքի քրիստոնյաների վիճակի մասով և ասել, որ հարցը Վատիկանի համար առաջնահերթություն է: Կարդինալը նաև իր աջակցությունն է հայտնել Հայ ժողովրդին ու նրա արդար պահանջատիրությանը: 

Ի թիվս այլ հանդիպումների Վեհափառ Հայրապետը Առաջնորդ սրբազանների հետ միասին այցելել է նաև Վատիկանի մոտ Լիբանանի ու Հայաստանի դեսպանատներ ու սիրալիր հանդիպումներ ունեցել դեսպանների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել