Lragir.am-ը գրում է.

Վերջերս տեղի ունեցած Կաննի կինոփառատոնում կինոգործակալները  փորձել են մի քանի նախագծեր վաճառել, որոնցում իբր համաձայնվել է նկարահանվել դերասան Նիկոլաս Քեյջը, տեղեկացնում է The Hollywood Reporter-ը: Քեյջի մասնակցությամբ կեղծ նախագծերի թվում է նաև «Պինդ ընկույզի» ռեժիսոր Ջոն Մակտիրանի նոր ֆիլմը:

Քեյջի անունն օգտագործվել է նաև «Ապրելու 5 րոպե» ֆիլմի գովազդի համար, որը մի բանկիրի կյանքի մասին է: Քեյջի մասնակցությամբ «Մութ ուղի» թրիլլերը նույնպես կեղծ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել