Araratnews.am-ը գրում է.
«Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնած օրենքի նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում է պտղի՝ մինչև 30 շաբաթական դառնալը, արգելել բժիշկներին հայտնել ծնողներին ապագա երեխայի սեռը:
-Հայաստանում տարեկան 1500 հղիության ընդհատում տեղի է ունենում միայն սեռով պայմանավորված: Եթե այսպես շարունակվի, 60 տարում 100000 աղջիկ, ապագա մայր չի ծնվի:
Այսօր որպես այդպիսին ունենք 114 տղա 100 աղջիկ հարաբերակցությամբ ծնունդներ: Անկախությունից հետո մենք ունենք 100.000-ով ավել տղաների ծնունդ: Աշխարհում ամենաբարձր ցուցանիշներով հարաբերակցությունն Արագածոտնում էˋ 124 տղա 100 աղջիկ,-ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



