1 Երեխաներ

Միացյալ Նահանգներում փոստը պայուսակով տեղ հասցնելու համակարգը սկսվեց գործել 1913թ.-ին, և գրեթե անմիջապես մարդիկ սկսեցին փորձարկել, թե ինչեր կարող են ուղարկել փոստի միջոցով: Այդ տարվա հունվարի կեսին Օհայոի Գլեն Էստե բնակավայրից տեր և տիկին Ջես Բիգերը հասկացան, որ ավելի էժան կլինի, եթե իրենց տղային տատիկի մոտ հանգստանալու ուղարկեն փոստի միջոցով` նամականիշերով 15 ցենտ ու որպես «երաշխիք» 50 դոլարով վճարելով: Չնայած դրանից հետո այն անօրինակ էր համարվում, այնուամենայնիվ, մարդիկ շարունակում էին խախտել օրենքը և փոստով երեխաներ ուղարկել և, ինչպես երևում էր, ամենատարածված ուղղությունը տատիկի տունն էր: Երբ 1915թ.-ին այս միտումը աճում էր, վերջապես հաջողվեց վերջնական արգելք դնել երեխաների՝ փոստային ծառայության միջոցով ուղարկելուն:
2 Ստրուկ

Հենրի Բրաուն անունով ստրուկը պնդում էր, որ «դրախտային տեսիլք» է ունեցել, և նրան ասվել է, որ իրեն փոստով ուղարկի այնտեղ, որտեղ ստրուկներ չկան: 1849թ.-ի մարտի 29-ին Բրաունը իրեն փայտի տուփի մեջ է փակում ընկերոջ օգնությամբ և 91 կգ կշռող տուփը նավով ուղարկվում ու 27 ժամ անց հասնում է Ֆիլադելֆիա, որտեղ ապրում էր ստրկության դեմ պայքարող Ջեյմս Միլեր Մքքիմը:
Հենց նրա այս փախուստն էր, որ պատճառ դարձավ 1850թ.-ին ընդունված` փախած ստրուկներին իրենց տերերին վերադարձնելու մասին օրենքը: Ֆրեդրիք Դուգլասը հետագայում զղջացել էր Հենրի Բրաունի պատմության մասին բարձրաձայնելու համար, այնպես որ, մյուս ստրուկներն էլ կարողանային նույն կերպ փախչել:
3 Կատու

1897-1953թթ. Նյու Յորքում փոստը տեղափոխվում էր մի շարք խողովակների բարդ համակարգի միջոցով` փոստային բալոնները 35մ/ժ արագությամբ ուղարկելով տարբեր ուղղություններով: Ինագուրացիայի կապակցությամբ Փոստային գլխավոր գրասենյակը Աստվածաշունչ, մեծ արհեստական դեղձ ու ինչ-որ անհայտ պատճառով կատու էր ուղարկել: 1931թ.-ին ականատեսներից մեկը պատմել է, որ կատուն փոքր-ինչ ցնցված էր, սակայն անվնաս:
4 Վախեցնող հազարավոր տարօրինակ նամակներ

Փոստով նամակներ ուղարկելու մեջ ոչ մի տարօրինակ բան չկա, սակայն փոքրիկ քաղաք 1000-ավոր անանուն նամակներ ուղարկելը այլ է:
1976թ.-ին Օհայոի Սիրքլվիլ բնակավայրի բնակիչները սկսեցին ստանալ այս տարօրինակ նամակները, որտեղ նրանց մեղադրում էին տարբեր վատ արարքների մեջ:
Ենթադրվում է, որ նամակների հեղինակը սպանել էր Ռոն Ջիլսպիին, ում նա զանգահարել և կանչել էր հանդիպման, իսկ հետո նրա սեփական ատրճանակից սպանել նրան: Ոստիկանությունը սպանության ու անունուն նամակների ուղարկելու մեղադրանքով ձերբակալում է Փոլ Ֆրեշոր անունով մարդու, ով մերժում էր իր դեմ եղած բոլոր մեղադրաքները: Նույնիսկ նրա ձերբակալության ժամանակ նամակները շարունակվում էին ուղարկվել: Միայն 1990-ականները միանգամից դադարեցին ուղարկվել:
5 Անօդաչու սարք

Ուսանողը ծանրամարտի մարզումների սարքեր էր պատվիրել: Երբ փոստն առաքեց նրա պատվերը, նա 2 փաթեթ ստացավ: Մտածելով, որ երկրորդը հավելյալ սարքավորում է, նա բացեց տուփն ու փոխարենն անօդաչու սարք հայտնաբերեց: Ինչպես պարզվեց, դա ոչ ռազմական անօդաչու սարք էր, որն օգտագործվում էր ԱՄՆ օվկիանոսային ու մթնոլորտային հետազոտությունների ազգային գործակալության կողմից: Այնուամենայնիվ, անհայտ է, թե ով է նրան դա ուղարկել:



