IMG_18601in.am-ը գրում է.

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 3-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով պարտվել է Ալեքսնադր Գրիշչուկին՝ մրցավեճի 40-րդ քայլում: 3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝

1. Ֆաբիանո Կարուանա – 2.5 միավոր
2. Ալեքսնադր Գրիշչուկ – 2
3. Վլադիմիր Կրամնիկ – 2
4. Լևոն Արոնյան – 1.5
5. Մագնուս Կարլսեն – 1.5
6. Սիմեն Ագդեստեյն – 1.5
7. Անիշ Գիրի – 1
8. Պյոտր Սվիդլեր – 1
9. Վեսելին Թոփալով – 1
10. Սերգեյ Կարյակին – 1

Հավելենք, որ մրցաշարում այսօր հանգստյան օր է: Հունիսի 7-ին տեղի կունենա 4-րդ տուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել