Այսօր չափազանց կարևոր է հասկանալ, որ Հայաստանը մեծ աշխարհի մաս է կազմում, և մեզանում տեղի ունեցող գործընթացները այս կամ այն չափով պայմանավորված են նաև աշխարհում տեղի ունեցող բարդագույն վայրիվերումներով:
Հայության համար փրկության ելքեր որոնելուց առաջ առաջին հերթին անհրաժեշտ է ջանալ ճանաչել, հասկանալ, խորապես իմաստավորել աշխարհում տեղի ունեցող գործընթացները, նրանց բնույթն ու բուն էությունը, շարժիչ ուժերն ու նպատակները, աշխարհաքաղաքական խզվածքներն ու համակարգային անկատարությունները, մարդկության որդեգրած արժեքների ու դրանցով թելադրված կացութաձևի ճշմարտացիությունը, հայության դերն ու նշանակությունն աշխարհում…
Միայն այս ամենը հաշվի առնելով, հոգեպես նորոգված ու փոխված, արդյունքում ինքնապես առավել կատարյալ դարձած ու ամենայն ինչ նորովի իմաստավորած ու կյանքի նկատմամբ առավել ճշմարիտ մոտեցումներով զինված, նոր միայն հնարավոր է սկսել ստեղծված իրավիճակից ելքեր որոնելու գործընթացը:
Իսկ մեր առաջնորդ կարգվածների, այս կամ այն ոլորտի պատասխանատուների, մարդ- կուսակցությունների, մտավորականների, խոսակցությունները մարդու իրավունքների և ազատությունների, ժողովրդավարության հաստատման, արդարության, հանդուրժողականության, հասարակական-քաղաքական մշակույթը զարգացնելու, մանր և միջին բիզնեսի խրախուսման, տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման հրամայականի, արտագաղթի անթույլատրելիության, կաշառակերության վերացման և էլի շատ ու շատ բաների մասին դատարկ ժամանակավրիպություն են և որևէ լուրջ արդյունքի հանգեցնել չեն կարող:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artashes.papazyan/posts/530015140457260?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել