Emedia.am-ը գրում է.
Արարատի մարզում այս տարի պետական միասնական քննությունների մասնակցության դիմում-հայտ է ներկայացրել 811 շրջանավարտ, ովքեր կհանձնեն 1703 քննություն` 12 առարկաjից: Քննություններն իրականացվում են Արտաշատի թիվ 1 եւ թիվ 4 դպրոցներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի վարիչ Ալբերտ Մկրտչյանը, հունիսի 2-ից մեկնարկած միասնական քննություններին «Կենսաբանություն» առարկայից մասնակցել է 105, «Ընդհանուր պատմությունից»` 6 եւ «Աշխարհագրությունից»` 40 շրջանավարտ: Ինչ-ինչ պատճառներով քննություններից բացակայած դիմորդներին հնարավորություն կտրվի կրկին մասնակցել քննության` իրենց ներկայացրած դիմումի եւ հատուկ տեղեկանքի դեպքում:
Միասնական քննությունները կավարտվեն հունիսի 20-ին, իսկ միուս քննությունները, որոնք
հանձնում են աշակերտները յուրաքանչյուրն իր դպրոցում, հունիսի 24-ին: Խոսելով քննության անցկացման կարգի մասին` Մկրտչյանը նշեց, որ այս տարի որեւէ փոփոխություն չի եղել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ