1in.am-ը գրում է.
Բունդեստագի պատգամավորները ցանկանում են Մոսկվայում հանդիպել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության և ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Սնոուդենի հետ ոչ պաշտոնական հանդիպման մասին որոշումն ընդունվել է իշխող կոալիցիայի կուսակցությունների պատգամավորների ձայներով: Հանդիպումը պետք է կայանա մինչ խորհրդարանական արձակուրդները:
Սնոուդենի հետ հանդիպման համար Ռուսաստանի մայրաքաղաք կուղևորվեն Գերմանիայում ամերիկյան հաուկ ծառայությունների գործունեության հետաքննման հարցերով Բունդեստագի հանձնաժողովի ներկայացուցիչները՝ Քրիստոնեա-դեմոկրատական, Քրիստոնեա-սոցիալական միության և Սոցիալ-դեմոկրատական կուսակցություններից:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1319006.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել