««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Ազատամարտի նվիրյալներ միավորում» հասարակական կազմակերպությունը կրկին ակտիվացել է: Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանն ամեն ինչ անում է, որպեսզի կառույցը սկսի «աշխատել»:
Մեր տեղեկություններով՝ կազմակերպության միավորման գործընթացին մասնակցում են նաև ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարների կազմը: ՛
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ իրենք դեռևս ծրագրեր մշակելու փուլում են գտնվում: «Նման կառույց ստեղծվում է, բայց ոչ Գասպարյանի գլխավորությամբ, բոլոր հրամանատարներն են հավաքվել այնտեղ: Բայց այժմ պայմանավորվածություն կա, որ որևէ մեկը չբարձրաձայնի այդ մասին՝ մինչև կառույցը վերջնական տեսքի կբերենք»,-հայտարարեց մեր զրուցակիցը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։