«Շենգավիթի ոստիկանապետ, Հովիկ Աբրահամյանի փեսա Վահան Մամիկոնյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել՝ «այլ աշխատանքի անցնելու» կապակցությամբ: Դիմումն օրեր շարունակ ոստիկանապետ Վովա Գասպարյանը մակագրելիս չի եղել, մակագրվել է երեկ: «Մի քաղաքականացրեք, ավելորդ բաներ պետք չեն»,- 3 րոպեանոց զրույցի ընթացքում առնվազն 5 անգամ սա կրկնեց Շենգավիթի արդեն նախկին ոստիկանապետը:

Նա տեղեկացրեց, որ այս որոշումը շուտ էր ընդունել, բայց դիմել է ընդամենը 10 օր առաջ. «Ես 10 օր առաջ եմ ներկայացրել իմ դիմումը: Չեմ կարող ձեզ պատասխանել, թե ինչու են ուշացրել մակագրությունը: Դե, երևի նախարարն այս ընթացքում զբաղված է եղել»: Իսկ ի՞նչ աշխատանքի եք տեղափոխվում: «Ես այլ աշխատանքի եմ տեղափոխվելու, բայց կոնկրետ որտեղ՝ տեղյակ չեմ: Այս պահին որոշում չկա: Եթե լիներ՝ ձեզ կասեի»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել