Life.panorama.am-ը գրում է.
Մալազիայում ինտերնետ-խանութներից մեկը տղամարդու սեռական օրգանը մեծացնող սարքի փոխարեն, որն արժեր 170 դոլար, մի տղամարդու վաճառել է 5 դոլար արժողությամբ խոշորացույց: Դրա հետ միասին այդ տղամարդը ստացել է նաև «այդ սարքից» օգտվելու պայմանները բացատրող գրքույկ, որում նշված է եղել, որ պետք է խոշորացույցը հեռու պահել արևի ուղիղ ճառագայթներից:
Գնորդը, որի անունը չի նշվում, դիմել է Սպառողների իրավունքների պաշտպանության միությանը: Վերջինիս ղեկավարը հայտնել է, որ սա առաջին դեպքը չէ: Նրա խոսքերով, նախկինում ևս իրենց դիմել են տղամարդիկ, ովքեր անհրաժեշտ սարքի փոխարեն ինտերնետ-խանութներից ստացել անօգուտ և անգամ վտանգավոր ապրանքներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/06/05/man-Magnifier/167728
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել