Բենար Շալանդը մամուլի ասուլիս է տալիս Մայնցում (թարմացվում է)Armsport.am-ը գրում է.

Մայնցի «Կոֆաս Արենա» մարզադաշտում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բենռար Շալանդը մամուլի ասուլիս է տալու՝ խոսելով վաղը Գերմանիայի դեմ կայանալի ընկերական խաղի մասին: Ասուլիսը կսկսվի 18:15-ին:

- Բացի Արազ Օզբիլիսից, Արտակ Եդիգարյանից եւ Կառլեն Մկրտչյանից, կա՞ այլ խաղացող, ով չի կարող մասնակցել խաղին:

- Դա արդեն բավական մեծ կորուստ է: Ես շատ մտահոգված եմ: Արազ Օզբիլիսը կարեւոր խաղացող է Հայաստանի հավաքականի համար, հուսով եմ, որ նրա վիրահատությունը լավ կանցնի եւ նա կհասցնի պատրաստվել ընտրական փուլի խաղերին: Ավելի կոնկրետ տեղեկություններ դեռ չունեմ, բայց գիտեմ, որ վիճակը վատ է, քանի որ երրորդ անգամ նույն ծնկի վնասվածքն է ստանում, ինչը շատ վատ է:

- Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած Գերմանիայի համար սա շատ կարեւոր խաղ է, իսկ ի՞նչ նշանակություն ունի այն Հայաստանի համար:

- Իհարկե, այս խաղը Հայաստանի համար նույնպես մեծ նշանակություն ունի, քանի որ մրցակիցը Գերմանիայի հավաքականն է: Ուրախ են, որ հնարավորություն ունենք մրցել նրա հետ: Հայաստանն այս հավաքի ընթացքում արդեն երրորդ խաղն է անցկացնում: Մրցակիցները գնալով ուժեղանում են: Վերջին երկու խաղերում վատ չէինք խաղում, բայց ինչ-որ բան պակասում: Դեռ 12 օր եմ աշխատել եւ դեռ ժամանակ է պետք, որ ավելի արդյունավետ ստացվի աշխատանքը: 

Հայաստանի հավաքականը ներկայումս զարգացման փուլում: Ես ցանկանում եմ փոխել Հայաստանի հավաքականի մենթալիտետը: Չեմ ցանկանում, որ միայն հակագրոհենք: Պետք նաեւ հարձակվողական ֆուտբոլ ցուցադրենք: Իհարկե, Գերմանիայի դեմ հիմարություն կլինի միայն հարձակվողական ֆուտբոլ խաղալը, պետք է կարողանանք լավ պաշտպանվել: 

- Դուք Շվեյցարիայում տված հարցազրույցում նշել եք, որ ցանկանում եք օգնել հայ պաշտպաններին, որ տեղափոխվեն ավելի ուժեղ ակումբներ: Կմանրամասնե՞ք, թե ինչպես եք պատրաստվում օգնել եւ արդյո՞ք խնդիրները միայն պաշտպանությունում են:

- Մենք շատ ենք խոսում պաշտպանական գծից, բայց մեր խնդիրները միայն այնտեղ չեն: Ժամանակակից ֆուտբոլում լավ պաշտպանությունը միայն պաշտպանական գծի խաղացողներից կախված չէ: Ես պետք է բավական պարզ տեսքով խոսեմ իմ պաշտպանների մասին; Ես երբեք իմ պաշտպաններին չեմ քննադատում: Սա ընդհանուր հավաքականի խնդիրն է: Ցանկանում եմ օգնել, բայց ես ինքս գործակալ կամ միջնորդ չեմ հանդիսանում: Ուղղակի ցանկությունը մեծ է՝ պաշտպաններին տեսնել արտասահման ուժեղ ակումբներ: Ես ինքս հիանում եմ այն խաղացողներով, ովքեր հանդես գալիս են Հայաստանի առաջնությունում:

- Գերմանիայի դեպքում շատ է խոսվում կեղծ «9» համարի մասին: Արդյոք Հայաստանը կարող է դիմակայել այդ մարտավարությանը:

- Ես ուրախ կլինեմ, եթե Գերմանիա խաղ նման մարտավարությամբ: գերմանիայի հավաքականի եզրայինները կարող են շատ հանգիստ վերածվել հարձակվողների, փոխել դիրքերը: Օրինակ, Գյոտցեն շատ վտանգավոր է, երբ տուգանային հրապարակում է: Մարզիչը պետք է իր մտքում ունենա պարզ մարտավարություն: 

- Վերջին երկու խաղերում Հայաստանի հավաքականի ո՞ր խաղացողներն առավել հիացրին Ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել