Մի պահ ուզում եմ կտրվել էդ Միկոյանի արձան դնելու նպատակահարմարությունից էլ, Միկոյանի կենսագրականի տարբեր կետերից էլ: Խոսում ենք միանգամայն այլ երևույթի ու անհատի մասին:

Իրեն Նավակ Ճոճող հռչակած սույն կիսագրագետ երիտասարդը, ով մինչև վերջերս ոչնչով աչքի չէր ընկնում, բացի կոպիտ ուղղագրական սխալներով գերհագեցած ծավալուն ստատուսներ գրելուց, մեկ էլ վիրտուոզ կերպով Նիկոլի գլխին անձրևանոց պահելուց, վերջին շրջանում բուռն ակտիվություն է դրսևորում. սկզբում ինչ-որ նախկին կամ գործող պաշտոնյայի անվան դիմաց վիրավորական էպիտետներով ցուցանակ էր կպցնում ու ցվրվում, հիմա էլ անցել է ճանապարհային նշանների ու ցուցանակների վրա գերինտելեկտուալ գրառումներ անելուն:

Էլի եմ ասում, չեմ խորանում Միկոյանի կենսագրության էջերի մեջ: Մարդ կա՝ Միկոյանին հերոս կամ արժանի մարդ ա համարում, մարդ էլ կա, որ Միկոյանին նույնականացնում է Էնվեր Փաշայի հետ: Իրենց գործն է ու իրենց որոշելիքը: Բայց երբ 30-ին մոտ, արդեն հասուն տղամարդը վերցնում ու վանդալիզմի էլեմենտներով ակցիա է անում, հետո էլ խիստ հպարտ ու բավարարված դեմքով նկարվում է իր հերոսության ֆոնին, ես դրա մեջ չեմ կարողանում ոչ պայքարի էլեմենտ տեսնել, ոչ կառուցողական բանավեճի, ոչ էլ առավել ևս հասարակական առողջ ակտիվիզմի: Սա պարզապես մանկամտություն է, ու եթե Նավակ Ճոճողի համար թեկուզ իր տարիքը ցուցիչ չէ իր գործողություններում, գուցե իրո՞ք պետք սահմանափակվել զոնտիկ բռնողի կարգավիճակով: Ի վերջո, հեղափոխականները լինում են հաջողակ կամ անհաջողակ, իսկ Չե Գևարայի թրաշով, բայց նրա ընտանի կենդանուն զիջող մտահորիզոնով մանկամիտները հեղափոխական չեն լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել