Այս հրաշամիրգը բառացիորեն օրգանիզմից դուրս է մղում ամեն մի ավելորդ բան: Օգտվեք առիթից:
Արդեն Օգոստոսն է և armladies-ը խորհուրդ է տալիս անտարբեր չանցնել հյութեղ ձմերուկների ու անուշաբույր սեխերի (սեխի մասին դեռ կխոսենք )կողքով :
Ձմերուկը 100 % դիետիկ մթերք է: Ցածր կալորականությամբ` 100գ –ում միայն 30 կկալ է: Այն պարունակում է բջջանյութ, որն օգնում է աղիների նորմալ աշխատանքին և լավացնում է մարսողությունը: Ձմերուկն ավելի քան 90% բաղկացած է ջրից: Շատ են նաև հանքային նյութերը: Շատ կարճ ժամանակահատվածում ձմերուկային դիետայի շնորհիվ կարելի է զգալիորեն նիհարել և միաժամանակ առողջացնել օրգանիզմը:
Սակայն…
Ձմերուկային դիետան փորձելուց առաջ դու պետք է իմանաս,որ այն բավականին լավ միզամուղ է : Հակցուցվում է դիաբետ ունեցողների համար, երիկամներում քարի առկայության դեպքում նաև ցածր ճնշում ունեցողներին: Դիետա պահելուց առաջ անպայման “ճանաչեք” ձեր օրգանիզմը և խորհրդակցեք բժիշկ- դիետոլոգի հետ:
Բայց մեկ ամբողջ օր միայն ձմերուկով սնվելուց հետո դուք ձեզ թեթև և առողջ կզգաք: Դեհ երբեմն- երբեմն կարելի է բեռնաթափման օր հայտարարել ու վայելել ՉՄԵՌՈՒԿԸ: