Օբաման 6 ամսով հետաձգել է Իրանի նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառումըPanorama.am-ը գրում է.

«Օբաման 6 ամսով հետաձգել է Իրանի նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառումը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն՝ միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության շրջանակներում Իրանի կատարած մի շարք քայլերին ի պատասխան, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասին օրինագծի կիրառումը 6 ամսով հետաձգել:

Նկատենք, որ ս.թ. հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «5+1 խմբի» միջև 2013թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել