Քիչ չեն նրանք, այն հերոսները, որոնք կերտեցին մեր նորագույն պատմության հիրավի պայծառ ու ոսկե էջերը։ Նրանց տեղը իրենց ծնած ժողովրդի սրտի ու հոգու մեջ է։ Սակայն քչերը կարողացան արժանանալ համաժողովրդական այն անկեղծ ու մաքուր սիրուն, ինչին արժանացավ Մոնթե Մելքոնյանը… Հերոս, որի կյանքը, վարքն ու բարքը, կենցաղը դեռ կենդանության օրոք դարձան առակ, խրատ, առասպել… Հերոս, որի ամեն բառն ու խոսքը՝ թե՛ կռվի պահին ասված, թե՛ հազվադեպ հանգստի, դարձավ թեւավոր ու ահա մոտ երկու տասնամյակ շուրթից շուրթ է անցնում՝ որպես ճշմարիտ, անկեղծ հայրենասիրության վկայություն ու պատգամ։
Եվ չկա համաժողովրդական սիրո ավելի մեծ ու ավելի վառ արտահայտություն։ Ժողովուրդն այսպես սիրում, այսպես մեծարում եւ այսպես առասպելականացնում է միայն իսկական, ամենաիսկական հերոսին…
-Ես այդքան մաքուր հայ չեմ տեսել։ 20-րդ դարը նման հայ չի ծնել։ Նա բյուրեղյա մաքրության տեր մարդ էր։ Մոնթեն ինչպես որ անակնկալ եկավ, այդպես էլ մի օր անսպասելի թողեց մեզ ու գնաց։ Գնաց՝ իր հետ ոչինչ չտանելով, համատարած ու համընդհանուր սիրուց բացի… Եվ դարձավ լեգենդ…Այսպիսի գեղեցիկ ու այսպիսի դիպուկ խոսքերով է Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի ֆենոմենը բնորոշում նրա մարտական ընկերը՝ Մավոն։
-…Երբ Մոնթեին առաջին անգամ տեսա, զարմացա։ Մանավանդ երբ նրան ներկայացրին որպես հրամանատար։ Ո՛չ տեսքն ինձ հավատ ներշնչեց, ո՛չ էլ հատկապես՝ խոսքը, լեզուն։ Ինձ սարսափելի գրգռում էր նրա տեղի-անտեղի «յալլա»-ն, «Ok»-ը… Անկեղծորեն եմ ասում. ես նրան այդ առաջին օրերին բոլորովին չէի վստահում, ինչ-որ բան, ինչ-որ անջրպետ մեզ բաժանում էր իրարից… Բայց երբ նա մի օր ասաց. «Ինձ կռվող տղերք պետք չեն, ինձ զինվորներ են պետք», ես միանգամից հասկացա նրա ով, ինչ լինելը։ Նրա խոսքը նիզակի պես խրվեց հոգուս, գիտակցությանս մեջ, եւ ես հստակորեն տեսա նրա հոգու ու մտքի թռիչքը, նվիրվածությունն իր պայքարին ու հայ զինվորի իր կոչմանը… Նա մեր կամավորական ոգեւորությանը, ինքնաբուխ քայլերին, ինքնագլխությանը հակադրում էր զինվորական կարգուկանոնն ու կարգապահությունը։ «Ինձ կռվող տղերք պետք չեն, ինձ զինվորներ են պետք»-ը նշանակում էր՝ հաղթանակի համար մեզ բանակ, բանակային կարգապահություն, զինվորական ենթակայություն է պետք։ Եվ Մոնթեն իր այս նշանաբանին հավատարիմ մնաց մինչեւ իր կյանքի վերջին պահը ու երբեք մի քայլ անգամ չնահանջեց իր իսկ սահմանած սկզբունքից։ Ես ինքս ինձ հաճախ եմ հարց տալիս. «Ինչո՞ւ այն ժամանակ, այն առաջին օրերին, երբ Մոնթեի համար այդպես դժվար էր, չհասկացար նրան»։ Եվ ինքս ինձ էլ պատասխանում եմ. «Որ հետո նրան ավելի շատ սիրեմ, որպեսզի խորությամբ զգամ նրա մեծությունը եւ ամբողջ հոգով զգամ այն ահռելի անդունդը, որ նրա մահով բացվեց իմ առջեւ»։ Հավանաբար այսպես է ծնվում լեգենդը…
-Հաղթանակը կամ ավելի ճիշտ՝ վաղվա Մեծ հաղթանակը նրա համար գերագույն գաղափար ու նպատակ էր։ Իսկ իր կյանքի համար բոլորովին չէր դողում, թեեւ սիրում էր աշխարհը, մարդկանց եւ երեխի աչքերով էր նայում իրեն շրջապատող ամեն ինչի։ Հիշում եմ. Լաչինից քիչ ներքեւ գտնվող մեր բազայում էինք։ Գիշերը սաստիկ անձրեւ էր եկել, ու հիմա օրը պայծառ էր, արեւոտ, արեւի կիզիչ ճառագայթները չորացնում էին ջրափոսերը։ Մեկ էլ տեսնում եմ, որ հեռվում Մոնթեն ջրափոսերից մեկի մոտ չոքել, ուշադիր ինչ-որ բան է նայում։ Մոտենում եմ։ «Տեսնո՞ւմ ես, Մավո, շերեփուկն ինչպես է ծնվում, գորտ դառնում»։ Նայում եմ ու սիգարետիս մնացուկը անտարբեր նետում ջրափոսի մեջ։ Չպատմեմ, թե որքան զայրացավ։ «Ադ ի՞նչ էրիր»։ Հետո իմացա՝ զինվորներին խնդրել էր, որ օրվա ընթացքում փոսի մեջ ջուր լցնեն, որպեսզի նոր ծնված շերեփուկները արեւի տակ չսատկեն…
Նա պայքարի համար էր ծնվել, ոչ թե խաղաղության… Նա զենքը վայր դնող չէր։ Իմ կարծիքով՝ հաղթանակից հետո նա իր զենքը կառներ ու կգնար… Ո՞ւր՝ չգիտեմ… Հավանաբար նա կգնար, կբարձրանար Արարատ սարն ի վեր, կգնար, կկորչեր նրա ձյունածածկ գագաթներում… Չէ, նա տանը նստող չէր. նա կգնար իր երազի հետեւից։ Ես չեմ հավատում նրա մահվանը, նրա զոհվելուն, չեմ հավատում, որովհետեւ լեգենդը երբեք չի մեռնում։ Եվ համոզված եմ, որ Մոնթեն մի օր իջնելու է Արարատի փեշերից…

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել