Armnewstv.am-ը գրում է.
G7-ի առաջնորդները հանդիպում են Բրյուսելում, այս անգամ` առանց Վլադիմիր Պուտինի: Վերջին անգամ նման բան եղել էր 17 տարի առաջ: Օրակարգի գլխավոր հարցերից է էներգետիկ անվտանգությունը, որն ուղղակիորեն կապված է ռուսական նավթի ու գազի հետ: Բրյուսելում անվտանգության խստացված ռեժիմ է, քանի որ սպասվում են բողոքի ցույցեր ընդդեմ G7-ի երկրների:
Բրյուսելում G7-ի գագաթնաժողովի մասնակիցները որոշում են կայացրել տնտեսական պատժամիջոցներ առայժմ չկիրառել Ռուսաստանի դեմ, սակայն խոստացել են շարունակել սահմանափակումները` Ուկրաինայում իրադրությունը սրվելու դեպքում: G7-ի անդամները համակարծիք են, որ այսուհետև չեն կարող թույլ տալ Ուկրաինայի իրավիճակի ապակայունացում: Արևմուտքը շարունակում է Ուկրաինայում ստեղծված դրության համար Ռուսաստանի դեմ մեղադրանքներ հնչեցնել: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մոսկվայի գործողություններն Ուկրաինայում անվանել է մութ մարտավարություն: Նույն կարծիքն ունի նաև Գերմանիայի կանցլերը:
Գագաթնաժողովի երկրորդ օրը գերտերությունների ղեկավարները կքննարկեն էներգետիկ հարցեր, գլխավոր խնդիրը ռուսական հարավային հոսք նախագիծն է: Դա Սև ծովի հատակով անցնող գազատար է, որով Ռուսաստանը վառելիք կմատակարարի Եվրոպային: Այս ճանապարհը կշրջանցի Ուկրաինան` նվազեցնելով այդ երկրի նշանակությունը, հետևաբար Վաշինգտոնին ու Բրյուսելին նախագիծը չի ոգևորում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



