Այս տարօրինակ պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում` Սան-Դիեգոյում: Երբ 2007 թվականին ծնվեց Ջեֆ և Հիլարի Ուիթինգթոնների առաջնեկը, նրանք չէին էլ կարող մտածել, որ մի քանի տարի անց իրենց դուստրը տղա կդառնա:

Ամեն ինչ սկսվեց, երբ փոքրիկը հայտարարեց, որ չի ցանկանում աղջիկ լինել, ինքը տղա է. «Ինչո՞ւ է Աստված ինձ աղջիկ ստեղծել», «երբ դուք մահանաք, ես կկտրեմ մազերս և տղա կդառնամ...»: Ծնողները հուսահատության մեջ էին, չգիտեին՝ ինչ անել, տրանսսեքսուալ երեխա ունենալու միտքը սարսափեցնող էր, նրանք դիմեցին համապատասխան մասնագետների, հոգեբանների, բայց ոչ ոք ոչինչ չէր կարող անել: Աղջիկը չէր համակերպվում իր սեռի հետ:

Համաձայն վիճակագրության՝ նման մարդիկ առավել հակված են ինքնասպանության: Հոգեբանները միաբերան խորհուրդ տվեցին փրկել երեխային այդ դեպրեսիայից, իսկ ծնողները ստիպված եղան կտրել նրա մազերը տղայի նման, փոխել ոճը, հետաքրքրությունները...
Ասում են ` փոքրիկը երջանիկ է...









