Բռնվեք...
Երեկ լուր տարածվեց, որ գազը սահմանին է թանկացել, լույսն էլ մեր տներում է թանկանալու: Լավ պրծանք, «Գազպրոմը» այդ լուրերը հերքեց, մարդկանց մի ստվար զանգված ձեռնունայն մնացին, չկարացան շուխուռ անեն: Այ լույսը վատ է, որ թանկանալու է, այդ 3-4 դրամը մեծ գումար է կազմում ամսվա վերջում, մի արեք տենց բան:
Սաղ հեչ, բռնվեք, տո Անի Զախարյան ջան, դու էլ բռնվի, ամերիկաների Ֆլեթչեր համալսարանում ուսանած, նոր հմտություններ ձեռք բերած՝ Հայաստան է վերադառնում էպիկական Զարուհի Փոստանջյանը: Ի՞նչ ցունամի, ի՞նչ բան, ինքը ամեն ինչից վեր է, գալիս է ու նոր ուժերով անցնի գործի, «Հրաշալի Քառյակը» պետք է պատրաստ լինի, որ Զարուհու վերադարձով այնտեղ կարող է երկրաշարժ տեղի ունենա: Մի խոսքով, բռնվեք ու բարի վայելում:
ՕԵԿ-ն էլ դարձել է ընդդիմություն, օրինագծեր ու նախագծեր է ներկայացնում, որոնք իրար հետևից մերժվում են: Նախագծերը Քաջ Նազարի նախագծերից քիչ են տարբերվում, ասենք սենց. «Արևը առավոտը թող ծագի, գիշերը թող մայր մտնի», մի խոսքով, ակունք են իմաստության: ՕԵԿ ջան, բա գիտեի՞ր ընդդիմություն լինելը հեշտ գործ է, գոնե մի հատ Լևոնին Զուրաբյան կանչեիք, մարդը դասախոսություն կկարդար, մի երկու բան կսովորեիք, նոր կմտնեիք գծի մեջ:
Միկոյանի արձանի թեման դեռ արդի է, իսկ հուղարկավորված իր կյանքը ապրած Միկոյանը, ամենայն հավանականությամբ, թքած ունի քննարկումների վրա, որովհետև նա այլևս մեզ հետ չէ:



