Panorama.am-ը գրում է.
«Իրանն առաջարկում է Սիրիան վերակառուցելու նպատակով համատեղ կոմիտե հիմնել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին Դամասկոսում Սիրիայի վարչապետ Վաիլ ալ-Հալղիի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է Սիրիան վերակառուցելու նպատակով համատեղ կոմիտե հիմնել:
Սիրիայի վարչապետը, ողջունելով Թեհրանի առաջարկությունը, նշել է. «Մենք Սիրիայի վերակառուցման ազգային ծրագիր ենք մշակել, սպասում ենք, որպեսզի պատերազմն ավարտվի, որ սկսենք իրագործել մեր ծրագիրը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/politics/2014/06/04/iran-syria/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել