1  Այդպես էլ չհայտնաբերված կախարդական հեղուկը

01

1980-ականներին Վանգ Հոնգչենգ անունով մի մարդ պնդում էր, որ ինքը հայտնագործել է մի կախարդական հեղուկ, որը սովորական ջուրը վերածում էր գազոլինի: Նա պարզապես սիրողական մակարդակի քիմիկոս էր, ով քիմիայի գծով բարձրագույն կրթություն էլ չուներ, սակայն դա հետ չպահեց բազում մարդկանց և կառավարական գործակալություններին նրան հավատալուց:  

1990-ականներին Վանգը կառավարական ֆոնդերից մոտ 37 մլն. դոլար էր կորզել, որն իբրև թե պետք է oգտագործվեր իր հետազոտությունների իրականացման ծախսերը հոգալու համար: Մի շարք անհաջող գիտափորձերից հետո նա խաբեբա ճանաչվեց: Նա հայտնվեց դատարանում և 1998 թ.-ին խարդախության համար դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Վանգը բավականին մեծ հռչակ ձեռք բերեց մի շարք տեսաբանների շրջանում: Նրանք վստահ են, որ Չինաստանի կառավարությունը ձերբակալել է Վանգին ոչ թե խարդախության համար, այլ այն պատճառով, որ վերջինս չի բացահայտել անվճար էներգիա ստանալու գաղտնիքը:

 2  Երիտասարդ դրամաշորթը

02

1998 թ.-ին Լոս Անջելեսի անվտանգության աշխատակից Ռոբերտ Գոմեսը տեղի եկեղեցու անդամներին հայտնեց, որ իր հարուստ հայրը մահացել է: Նա ցանկանում էր ցածր գներով վաճառել հոր մեքենաները: Գոմեսն ասում էր, որ եթե շատ ցածր գներով վաճառեր ավտոմեքենաները, իրենցից ավելի քիչ գումար կգանձվեր իբրև անշարժ գույքի հարկ:

Գոմեսը գնորդներին զգուշացրեց, որ նրանք գնումից անմիջապես հետո չեն կարող ստանալ ավտոմեքենան: 2002 թ.-ին բացահայտվեց, որ Գոմեսը պարզապես դրամաշորթ է, սակայն այդ ժամանակ նա արդեն հասցրել էր 21 մլն. դոլար կորզել իր զոհերից: Նա մինչ օրս էլ չի վերադարձրել այդ գումարի 9 մլն. դոլարը:

 3  Նավթ հայտնաբերող մեքենան

09

1980-ականներին Ֆրանսիայում տեղի ունեցած այս խարդախությունը քաղաքական սկանդալի կիզակետը դարձավ: 1976 թ.-ին իտալացի ինժեներ Ալդո Բոնասոլին և բելգիացի կոմս Ալաին դը Վիլեգասը դիմեցին Elf Aquitaine նավթի ընկերություն՝ ղեկավարությունից խնդրելով գումար տրամադրել իրենց՝ իրենց հայտնագործած մեքենայի կատարելագործման համար: Այդ մեքենան նախատեսված էր ստորգետնյա խոր վայրերում նավթ հայտնաբերելու համար: Elf Aquitaine-ի ղեկավարությունը լուռ համաձայնեց տրամադրել անհրաժեշտ գումարը, այն է՝ մի քանի մլն. դոլար: Նրանց հայտնագործությունն իրականում իրար միացված հասարակ սարքերի շարք էր: 1979 թ.-ին գիտնական Ժյուլ Հորովիցը փորձարկեց այս սարքը: Ալդո Բոնասոլիի և Ալաին դը Վիլեգասի բրյուսելյան լաբորատորիայում Հարովիցը հնարամտորեն բացահայտեց, որ Ալդոն ու Ալաինն իրականում խաբեբաներ են, իսկ նրանց սարքը ոչնչի պետք չէ:

Կառավարությունը մտահոգվում էր իր հեղինակության համար: Չցանկանալով միամիտ երևալ հանրության աչքում՝ նրանք կոծկեցին այս պատմությունը և թույլ տվեցին, որ այս երկու «գյուտարարները» հեռանան մոտ 150 մլն. դոլար գումարով: Հետագայում Ֆրանսիայում սկանդալ եղավ, երբ նոր կառավարությունը բացահայտեց նախորդ կառավարության կողմից կատարված ծածկադմփոցը, և հանրության առջև պատռեց նախորդ կառավարության դիմակը:  

 4 Ամերիկայի քաղաքացիական պատերազմի աղմկահարույց խարդախությունը  

08
Brooklyn Eagle-ի խմբագիր Ջոզեֆ Հովարդը պատասխանատու է Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ամենաաղմկահարույց խարդախություններից մեկի համար: Հովարդը շատ ոսկի էր գնել: 1864 թ. մայիսի 18-ին նա Associated Press-ի անունից կեղծ ճեպագիր հրատարակեց, որում նշվում էր, որ Լինքոլնը ցանկանում է ևս 400.000 մարդ զինակոչել: Այս ճեպագիրը Հովարդի ակնկալած արդյունքը տվեց: Ոսկու գինը բարձրացավ, և նա կարողացավ իր ոսկին վաճառել չափազանց բարձր գնով:   

Երբ նախնական էյֆորիան անցավ, մարդկանց սկսեց տանջել այն հարցը, թե ինչու է այս հայտարարությունը միայն երկու ամսագրում հայտնվել: Ճեպագրի տարածման օրը Associated Press-ը և Սպիտակ տունը հերքեցին այս լուրերը: Իշխանությունները պարզեցին, որ այս խաբեության հեղինակը Հովարդն էր ու նրա գործընկեր Ֆրանցիս Մալիսոնը: Հովարդը երեք ամիս բանտում անցկացրեց, ինչից հետո Լինքոլնը նրան ներում շնորհեց: Ճակատագրի հեգնանքով նախագահն իսկապես քաղաքացիների զինակոչման մասին հայտարարությամբ հանդես եկավ ստահոդ լուրերի տարածումից ընդամենը երկու ամիս անց, միայն թե նա 500.000 զինվոր էր ցանկանում հավաքագրել:

 5  Հավատացյալ ներդրողները

07

Անգլիացի Հովարդ Վելշը և նրա ամերիկացի ընկերուհի Լի-Հոփ Թրաշերը համոզեցին մի շարք հավատացյալների ներդրում անել ինչ-որ կասկածելի բիզնեսի մեջ: 1999 թ.-ին նրանք ճարպկորեն համոզեցին այդ ներդրողներին, որ նրանք չվախենան, թե իրենք կարող են կորցնել իրենց գումարը, քանի որ Աստված նման բան թույլ չի տա: Նրանք վստահեցրին, որ Աստծո կամոք նրանց ներդրումները կեռապատկվեն: Մինչև 2000 թ. նրանց հաջողվեց միամտացնել բազում մարդկանց: Նրանք դիմում էին հոգեբանական տարբերի մեխանիզմների օգնությանը՝ իրենց զոհերի վստահությունը շահելու համար: Վիրջինիայում ավելի քան 1000 մարդ ընկավ այս զույգի ծուղակը: Այս հանցագործ զույգը միամիտ զոհերից մոտ 30 մլն. դոլար կորզեց:  

Երբ տուժողները գլխի ընկան, որ իրենց ներդրումները ապօրինի ճանապարհով յուրացվել են, Հովարդը և Լի-Հոփը փախուստի դիմեցին և թաքնվեցին տարբեր երկրներում: 2004 թ.-ին նրանց ի վերջո գտան Բրիտանիայում և 2006-ին արտահանձնեցին Ամերիկա: Հովադը դատապարտվեց 10, իսկ Լի-Հոփը 15 տարվա ազատազրկման: Որքան էլ որ զարմանալի հնչի, տուժողներից ոմանք դատավարության ժամանակ իրենց աջակցությունը հայտնեցին զույգին՝ վստահ լինելով, որ նրանք նման հանցանքի ընդունակ չէին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել