20140602keipost1in.am-ը գրում է.

Կիրա Նայթլին դարձել է բրիտանական Elle ամսագրի նոր համարի գլխավոր հերոսուհին: Համարը վաճառքի կհանվի մի քանի օրից, սակայն լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում՝ գրում է spletnik.ru-ն:

Բացի լուսանկարներից՝ դերասանուհին նաև հարցազրույց է տվել ամսագրին:

Հարցերից մեկը վերաբերել է նրան, թե կցանկանա՞ր արդյոք Կիրան, որ իր դուստրը դառնար դերասանուհի: «Ոչ, ես նրան խորհուրդ չէի տա դա անել: Ես վստահաբար՝ 150 միլիոն տոկոսով կձգտեի նրան հետ պահել նման գաղափարից: Իսկ ընդհանրապես, իմ կարծիքով՝ եթե երեխան, այնուամենայնիվ, որոշի դա անել, պետք է ինքնուրույն անի: Ինձ թվում է՝ պատանեկան տարիները պետք է ինչ-որ շատ անձնական լինեն: Դու պետք է հարբես, հայտնվես զվարճալի պատմությունների մեջ, սխալներ գործես: Տարիքն է այդպիսին…»,- ասել է Նայթլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել