Panorama.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք խելամիտ է քաղաքապետարանի կողմից 77 հազար դրամ մեկ աղբամանի և 151 հազար դրամ՝ երկկողմանի աղբամանի համար այդքան գումար ծախսելը, նշեց, որ ով էժան գին է առաջարկում, նրան էլ պատվիրում են:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը պայմանագիրը կնքել է «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի հետ և պայմանագրի շրջանակներում պատրաստվում է ձեռք բերել 400 հատ աղբաման՝ 31 միլիոն 120 հազար դրամ ընդհանուր արժեքով (մեկ միավորի արժեքը 77 հազար 800 դրամ):
Նրա խոսքերով` «Գնումների մասին» օրենքով հայտարարվել է մրցույթ, օրենքի բոլոր կետերը պահպանվել են. «Իմ կողմից խիստ հանձնարարական է եղել, և իմ ծառայությունները վերահսկում են այդ բոլոր գործընթացները: Իսկ ինչ մնում է աղբամանների և նստարաններին, եթե երևանցիներ կան ձեր մեջ, երևանցիները շատ գոհ են նստարանների համար, իսկ աղբամանները անհրաժեշտ են»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



