Emedia.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի հյուպատոսություններին թույլատրել են ձեւակերպել միասեռ ամուսնություններն Ադրբեջանում, Ռուսաստանում, Չինաստանում, Սերբիայում եւ Հունգարիայում: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Բրիտանական դիվանագիտական ներկայացուցչություններում կարող են ամուսնությունը գրանցել Մեծ Բրիտանիայի` նշյալ երկրներում բնակվող քաղաքացիները, ինչպես նաեւ Ավստրալիայում, Բոլիվիայում, Կամբոջայում, Չիլիում, Կոլումբիայում, Էստոնիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Մոնղոլիայում, Չեռնոգորիայում, Նիկարագուայում, Պերուում, Սան Մարինոյում, Վիետնամում, Դոմինիկյան Հանրապետությունում, Կոսովոյում, Կոստա Ռիկայում եւ Ֆիլիպիններում:

Այսպիսով` Բրիտանիայի հյուպատոսությունները հնարավորություն են ստացել ձեւակերպել միասեռ ամուսնություններն այն երկրներում, որտեղ տեղական օրենքներով դա արգելված է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել