Panorama.am-ը գրում է.
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանի աշխատանքից ազատումը որևէ կապ չունի Հայաստանի` Մաքսային միությանը միանալու գործընթացի հետ, որի աշխատանքները համակարգում էր հենց Կ.Մինասյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` հավելելով, որ նա աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն:
«Աշխատանքից ազատվել է իր կամքով, ինչը որևէ կապ չունի ՄՄ-ի աշխատանքների հետ: Մենք միշտ էլ Մինասյանի հետ լավ հարաբերություններ ենք ունեցել ու դեռ շատ վաղուց»,- ասաց նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



